haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՏԻԳՐԱՆ Գ

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ անհայտ - Մահացել է՝ մ.թ.ա. 8թ

Կենսագրությունը

ՏԻԳՐԱՆ Գ (ծ.թ.անհտ – մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մ.թ.ա. 20-ից: Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ-ի որդին: Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ-ին: Մ.թ.ա. 34-ին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս: Ակտիումի ծովամարտից (մ.թ.ա. 31) հետո Գայոս Օկտավիանոսի (մ.թ.ա. 27-ից՝ Օգոստոս կայսր) կարգադրությամբ տարվել է Հռոմ և դաստիարակվել նրա պալատում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ՝ ընդդեմ Արտաշես Բ-ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն: Արտաշես Բ-ին տապալելու և Տիգրան Գ-ին գահ բարձրացնելու նպատակով մ.թ.ա. 20-ին Օգոստոս Օկտավիանոսը բանակ է ուղարկել Հայաստան: Նույն ժամանակ հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը սպանել են Արտաշես Բ-ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին՝ խնդրելով Տիգրան Գ-ին հռչակել Հայաստանի թագավոր: Գահ բարձրանալով՝ Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը, իսկ մ.թ.ա. 10-ին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն: Տիգրան Գ-ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած դրամները, որոնց վրա նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով:

Տիգրան Գ-ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ և դուստրը՝ Էրատոն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ