haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԳԵՎՈՐԳ ԿԱԿՈՍՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 09/06/1942 - Մահացել է՝ 25/11/1969

Կենսագրությունը

ԿԱԿՈՍՅԱՆ Գևորգ Արայի (9.6.1942, Բեյրութ – 25.11.1969, Կահիրե, թաղված է Բեյրութում), երգիչ (բաս): Ավարտել է Բեյրութի ազգային երաժշտանոցը (1966), 1966–68-ին կատարելագործվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայում, Սիենայի Կիջանա երաժշտական ակադեմիայի դասընթացներում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1968–69-ին Կակոսյանը մենահամերգներով հանդես եկել Երևանում (երգել Դոն Բազիլիոյի դերերգը Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում): Մենահամերգներում երգել է հայ դասական ու ժամանակակից (Կոմիտաս, Տ. Չուխաճյան, Ա. Տիգրանյան, Դ. Ղազարյան և ուրիշներ), արևմտաեվրոպական (Լ. Բեթհովեն, Ռ. Շուման, Մ. Մուսորգս-կի, Մ. Ռավել, Ջ. Էնեսկու և ուրիշներ) կոմպոզիտորների օպերային և կամերային երկեր: Վերջին շրջանի սփյուռքահայ երգարվեստի լավագույն ներկայացուցիչներից էր:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ