haymard

Շաբաթ, 24 Փետրվարի
HayMard.am

ԱՆՈՒՇ ՕՐԴՅԱՆ

Բժիշկ

Ծնվել է՝ 21/08/1961

Կենսագրությունը

ՕՐԴՅԱՆ Անուշ Միքայելի (ծ. 21.8.1961), սրտաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1989): Ավարտել է ԵԲԻ (1984): ՌԴ ԲԳԱ անդամ (2001): 1984–99-ին աշխատել է ԵԲԻ ներքին հիվանդությունների ամբիոնում (1995–99-ին՝ դոցենտ), 1994–95-ին, միաժամանակ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, 1999–2001-ին՝ Մոսկվայի Ն. Վ. Սկլիֆոսովսկու անվան բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում, 2001-ից՝ Հայաստանում շվեյցարական «Ֆ-Հոֆման-Լյա Ռոշ» դեղագործական ֆիրմայում և Երևանի Եվրոպական ԲԿ ընտանեկան բաժանմունքում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Օրդյանի աշխատանքները վերաբերում են անկայուն կրծքային հեղձուկի ժամանակ արյան թրոմբահարուցիչ հատկություններին, սրտամկանի ինֆարկտի վաղ բարդությունների դեղորայքային և վիրահատական բուժմանը:

ՌԴ թերապևտների գիտական ընկերության քարտուղար (1999–2001):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ