haymard

Շաբաթ, 24 Փետրվարի
HayMard.am

ԱԲԳԱՐ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Բժիշկ

Ծնվել է՝ 10/06/1885 - Մահացել է՝ 14/01/1977

Կենսագրությունը

ԻՍԱՀԱԿՅԱՆ Աբգար Իսահակի [10(22).6. 1885, Թիֆլիս – 14.1.1977, Երևան], մանրէաբան: Պրոֆեսոր (1929): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940): Ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1920-ին Երևանում Իսահակյանը կազմակերպել է քիմիաբակտերիաբանական լաբորատորիա, որտեղ 1921-ին պատրաստել է բնական ծաղկի դեմ առաջին վակցինան: 1923-ին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում (1938-ից՝ ԵԲԻ) հիմնել է մանրէաբանության ամբիոն և ղեկավարել մինչև 1951-ը: 1923–51-ին, միաժամանակ՝ ԵԱԱԻ-ի մանրէաբանության ամբիոնի, Համաճարակաբանության և հիգիենայի ինստիտուտի մանրէաբանության բաժանմունքի վարիչ: Աշխատանքները վերաբերում են մալարիայի, որովայնային տիֆի, խոլերայի, բնական ծաղկի, բրուցելոզի ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերին: Հայաստանում առաջինն է բացահայտել պապատաչի տենդը, լեյշ-մանիոզները, տզային հետադարձ տիֆը և այլն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ