haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՐԴԱՆ ԱԶԱՏԻ ԲԱԽՇՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 01/06/1965 - Մահացել է՝ 16/12/1991

Կենսագրությունը

Վարդան Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին՝ Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում: 1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պամության ֆակուլտետը:    1984-1986թթ. Բախշյանը ծառայել է խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո ուսումը շարունակել համալսարանում:    1988 թվականին ընդունվել է ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում:    Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով: Չափազանց կարճ ժամկետում հավաքել և խմբավորել էր համապատասխան նյութերը, կատարել աղբյուրագիտական տվյալների վերլուծություն, կազմել տեղեկատվական աղյուսակներ, ճշգրտել վարչական միավորների ընդգրկած սահմանները:

Արտահայտած մտքերը.
«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու»

Գործունեությունը

Վարդան Բախշյանը 1988 թվականից սկսած Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր: Հենց այդ տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը (հայ ուսանողական դաշինք) և հրատարակել «Դաշինք» ուսանողական թերթը, որտեղ մի շարք հոդվածներ ունի հայոց բանակի ստեղծման, հայեցի դաստիարակության մասին:    1990 թվականին Վարդանը կամավոր միանալով ինքնապաշտպանական ջոկատներին մեկնել է Ղարաբաղ, մասնակցել Բերդաձորի ինքնապաշտպանական մարտերին:    1991թ.-ին Հասանաբադ գյուղի մատույցներում իր ընկերների հետ կարողացել է հակագրոհ կազմակերպել, բայց անհավասար ուժերի պատճառով ընկել է շրջափակման մեջ: Վարդան Բախշյանը զոհվել է դեկտեմբերի 16-ին: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում: Պարգևներ    ԼՂՀ նախագահի 1995 թվականի թիվ 42 հրամանագրով Վարդան Բախշյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:     1998 թվականի փետրվարին հետմահու պարգևատրվել է նաև ԵՊՀ արծաթե մեդալով, իսկ 2008թ.-ին ԵՊՀ Աստվածաբանության լսարաններից մեկը անվանակոչվել է Վարդան Բախշյանի անվամբ:

Տեսանյութերը

Վարդան Բախշյան- Խոնարհ հերոսներ,...

Վարդան Բախշյան- Խոնարհ հերոսներ,...

Վարդան Բախշյան

Բախշյանը կդառնար 48 տարեկան...

Օգտագործող Գաղտնաբառ