haymard

Չորեքշաբթի, 17 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՓԱՅԼԱԿԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 1955 - Մահացել է՝ 1994

Կենսագրությունը

Քաղաքական գործիչ Համբարձում Գալստյանը ծնվել է 1955 թվականին՝ Երևանում: Ավարտել է Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ պատմաբան-ազգագրագետ որակավորմամբ:    Համբարձում Գալստյանը Հայաստանի քաղաքական դաշտ մտավ 1988թվականին՝  որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:    1989 թվականի դեկտեմբերին կոմիտեի անդամների հետ ձերբակալվեց ու կես տարի անցկացրեց Մոսկվայի Բուտիրյան բանտում, որտեղ էլ գրեց իր առաջին ժողովածուն՝ «Չուղարկված նամակներ», որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2013 թվականին:     Բանտից ազատվելուց հետո աշխատել է գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։    Հ. Գալստյանը սպանվել է 1994 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Երևանի իր տան դիմաց:    Երևանի թիվ 83 դպրոցը անվանակոչվել է Համբարձում Գալստյանի անունով:

Գործունեությունը

Համբարձում Գալստյանը 1978-1983 թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում որպես ավագ գիտաշխատող։    1983թ. ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։    Հայաստանը դեռևս անկախ չէր, երբ 1990 թվականին 35 ամյա Համբարձում Գալստյանը ընտրվեց Երևանի քաղխորհրդի պատգամվոր, մինչև 1992թ.-ի դեկտեմբերը Երևանի քաղխորհրդի նախագահն էր, միաժամանակ՝ ՀՀ կառավարության նախագահության անդամը:    Գալստյանի օրոք Հանրապետության հրապարակից իջեցվեց խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի արձանը, որովհետև ըստ Համբարձում Գալստյանի՝ այդ մարդն էր մեղավոր Նախիջևանը և Ղարաբաղը Ադրբեջանցիներին տալու համար: 

  Հոդվածներ.

Նկարները
Տեսանյութերը

Հիշելով Համբարձում Գալստյանին...

Համբարձում Գալստյանի «Չուղարկված...

19 տարի առաջ սպանվեց Համբարձում ...

Համբարձում Գալստյանը և Լևոն Տեր-...

«Ղարաբաղ» կոմիտեի հարցազրույցը, ...

Օգտագործող Գաղտնաբառ