haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԻՍՐԱՅԵԼ ՆԻԿՈԼԱՅԻ ՄԻԼԻՏՈՍՅԱՆ

Ծանրամարտիկ

Ծնվել է՝ 17/08/1968

Կենսագրությունը

Իսրայել Միլիտոսյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 17-ին՝ Գյումրիում:   Մարզասերը տեղյակ է, որ Միլիտոսյանը օլիմպիական փոխչեմպիոն է հռչակվել դեռևս 1988 թվականին՝ Սեուլում: Վաստակել է արծաթե մեդալ: Նա նաև աշխարհի, Եվրոպայի և համամիութենական առաջնությունների բազմակի չեմպիոն է, մրցանակակիր ու ռեկորդակիր:   Իսրայել Միլիտոսյանը երկու անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը (1989,1991), Եվրոպայի (1989), աշխարհի (1989), 1992-ին եղել է օլիմպիական խաղերի չեմպիոն, պոկում վարժությունում՝ եռակի ռեկորդակիր:

Գործունեությունը

Օլիմպիական խաղերում Հայաստանի օրհներգն առաջին անգամ հնչեց ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի տարած հաղթանակի պատվին: Դա տեղի ունեցավ 1992 թվականին՝ Բարսելոնում, երբ Գյումրեցի երկաթախաղի մեծանուն վարպետը նվաճեց օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, կանգնեց պատվանդանի առաջին աստիճանին և պարգևատրվեց ոսկե մեդալով:   2013 թվականի դեկտեմբերի 23-ին Միլիտոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Այս մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները:   Բացի այդ, 2013թ.-ին՝ իր 45 ամյակի առթիվ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը պարգևատրվեց Սպորտի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալով՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ ավանդի համար:   Այժմ Իսրայել Նիկոլայի Միլիտոսյանը Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն է:

Նկարները
Տեսանյութերը

Իսրայել Միլիտոսյան...

Լենինգրադ 1992-ԱՊՀ երկրների մրցա...

1991 Աշխարհի ծանրամարտի առաջնութ...

Օգտագործող Գաղտնաբառ