haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՄԱՐՏԻՆ ԳԱԲՐԻԵԼԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Ըմբիշ

Ծնվել է՝ 22/05/1980

Կենսագրությունը

Ազատ ոճի ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ Մարտին Գաբրիելի Բերբերյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 22-ին՝ Երևանում: Ազատ ոճի ընբշամարտով սկսել է զբաղվել 1987 թվականից՝ Սամվել Մարգարյանի ղեկավարությամբ: 1997 թվականին Մարտինը դարձել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 1988 թվականին՝ այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն: Սկսած 1999 թվականից Մարտին Բերբերյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 2005 թվականին ըմբիշ Բերբերյանը, տեղափոխվելով ավելի ծանր քաշային կարգ, դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,որից հետո երկու տարի դադարեցրել է իր ելույթները, ինչը կապված էր նրա ամուսնության և Ամերիկայի միացյալ նահանգներ տեղափոխվելու հետ: Մարտին Բերբերյանը 2006 թվականին տեղափոխվել է ԱՄՆ ու ամուսնացել իր առաջին սիրո՝ Ռուզաննայի հետ, ում ճանաչում էր 13 տարեկանից: Բերբերյանն ունի երկու դուստր՝ ավագը զբաղվում է մարմնամարզությամբ: Այժմ հայ ընբշամարտիկը բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, որտեղ մարզչական գործունեություն է ծավալում՝ մարզելով ինչպես ըմբիշների, այնպես էլ խառը մարտարվեստում հանդես եկող մարզիկների:

Գործունեությունը

Յուրաքանչյուր մարզիկի համար ցանկացած հաղթանակ կարևոր ու նշանակալի է և ամեն մեկն իր ուրույն տեղն է զբաղեցնում նրա կյանքում: Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու օլիմպիական խաղերի մասնակից Մարտին Բերբերյանը բազմաթիվ մրցաշարերի է մասնակցել, ունեցել է ինչպես հաղթանակներ, այնպես էլ պարտություններ, սակայն անմոռանալի է նրա 2004 թվականի հաղթանակը: Թվում էր՝ սառույցը շարժվել է, և տարիներ շարունակ հեռանկարային համարվող երևանցի ըմբիշը վերջապես կարդարացնի սպասելիքները: Ֆավորիտից չեմպիոնի կարգավիճակի ուղղությամբ առաջին քայլը 55 կգ քաշային Մարտին Բերբերյանը կատարեց 2004 թվականի ապրիլի 24-ին, երբ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հաղթելով թուրք մարզիկին՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Քանի որ մրցությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր, Մարտին Բերբերյանի այդ հաղթանակը Հայաստանում հասարակական մեծ ճանաչում ձեռք բերեց: Ըմբիշի՝ Երևան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նրան հանձնեց ավտոմեքենայի բանալիներ: 2008 թվականին՝ երկու տարի դադարից հետո Մարտինը վերադարձավ մեծ սպորտ: Սակայն մինչև 2008 թվականը հանդես է եկել Հայաստանի կազմում: Օլիմպիական խաղերից հետո հանդես է եկել նաև ամերիկյան ակումբների կազմում, նաև մասնակցել է իրենց առաջնություններին: Թվում էր, թե վերջ՝ հաղթահարված է Մարտինին շարունակ խանգարող հոգեբանական արգելքը: Սակայն հաղթանակից հետո ըմբշամարտիկը ծնկի վնասվածք ուներ, անհրաժեշտ էր վիրահատել, որպեսզի նա կարողանար երկու ամիս հետո մասնակցել եզրափակիչ մրցումներին, որի ընթացքում որոշվելու էր, թե ով պետք է մեկնի 2012 թվականի օլիմպիական խաղերին: Սպասվում էր, որ օլիմպիադայում հայորդու պոռթկումը, ուժը և ցանկությունը կարտահայտվի բաղձալի մեդալով, բայց երազանքներին վիճակված չէր իրականանալ: Վիրահատությունից հետո քիչ ժամանակ ուներ հայ մարզիկը և չհասցրեց լիովին վերականգնվել, ինչի արդյունքում 2012 թվականին՝ 32 տարեկան հասակում որոշեց ավարտել մարզական կարիերան և ծավալել մարզչական գործունեություն:

Տեսանյութերը

Մարտին Բերբերյան VS Դողան Հարուն...

2015 թ., ապրիլի 24

Մարտին Բերբերյան VS Ադամ Բատիրով...

Մարտին Բերբերյան

Մարտին Բերբերյան

Օգտագործող Գաղտնաբառ