Սանկտ Պետերբուրգի շապիտո–կրկեսը առաջին անգամ հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում: Ռուս գործընկերների հետ 4 ամիս բանակցելուց հետո շապիտո–կրկեսի ղեկավարները հետաձգել են իրենց Ռուսաստանյան հյուրախաղերը` Հայաստանում լինելու համար: Նախատեսվում է հյուրախաղերի համար Հայաստան տեղափոխել 20-ից ավելի վարժեցված կենդանիներ: Օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը կրկեսը կգործի Կոմիտասի անվան այգում, նախկին «Դելֆինարիումի» տարածքում:
|