Հաջորդ տարեվերջին կունենանք նոր՝ մոդեռնացված կրկես
|
|
Մեկ ամիս առաջ Երեւան ժամանեց Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը: Ներկայացումներով նրանք միացան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակի միջոցառումներին: Մեկ ամսվա ընթացքում պետք է ունենային շուրջ 30 ներկայացում, բայց նախապես կազմված ժամանակացույցում տեղի է ունեցել փոփոխություն, որի մասին այսօր հայտնել է ռուսական կրկեսի տնօինությունը:
p/Down Arrow keys to increase or decrease volume.
4 ուղտ, 2 պոնի, 1 ձի, 6 շուն, 2 առյուծ՝ իրենց ձագերով ու բազմաթիվ այլ կենդանիներ՝ ընդհանուր առմամբ երկու տասնյակին հասնող: Հայ հանդիսատեսին ներկայանալու նպատակով շուրջ երկու օր է պահանջվել նրանց Սանկտ-Պետերբուրգից Երեւան հասցնելու համար: Թեեւ «Իմպերիալ» շապիտո-կրկեսը հատուկ ուղղվածություն չունի, բայց այնպես է ստացվել, որ հենց այս կրկեսում են հնարավորինս շատ ներկայացված կենդանիները: Ռուսական կրկեսի տնօրինությունը խոստովանում է. գալիս էին, բայց չգիտեին, թե ինչպես կարձագանքի քաղաքը իրենց ներկայությանը եւ ինչպիսին կլինեն հետագա զարգացումները:
«Ընդհանրապես, հաճելիորեն զարմացած են հյուրախաղերի ընթացքից, ասում է «Իմպերիալ» շապիտո-կրկեսի ղեկավար Ռուսլան Միշինը՝ հավելելով, որ ստիպված են երկարաձգել հյուրախաղերի ժամկետը՝ առանց վերջնական օրը որոշելու»:
Սանկտ-Պետերբուրգի կրկեսի ներկայությունը Երեւանում նախատեսված էր մինչեւ հոկտեմբերի 4, բայց որոշվել է՝ ամբողջ հոկտեմբեր դեռ այստեղ են մնալու: Ավելին՝ մտածում են, որ Ղարաբաղ էլ կարելի է հասնել:
«Մենք չենք կարող հավաքվել, մեկնել Ղարաբաղ, հետո նորից վերադառնալ Երեւան, ասում է ռուսական կրկեսի ղեկավարը՝ այնպես որ, երեւանյան հյուրաղաղերի ավարտից հետո անպայման կլինեն Ղարաբաղում»:
Թեեւ ռուս արտիստներին այստեղ ամեն ինչը շատ է դուր եկել, բայց հայտնի փաստ է՝ շապիտո-կրկեսի հարակից շենքերի բնակիչները դժգոհում են՝ այնտեղ, որտեղ պահվում են կենդանիները ուժեղ գարշահոտ է: Ռուսլան Միշինը չի նեղվում այս կարգի խոսակցություններից, բնական է համարում, իսկ դժգոհողներին պատասխանում, որ մարդու վրայից էլ է հոտ գալիս: «Կենդանիների հանդեպ վատ վերաբերմունքն այստեղ բացառվում է»,- ասում են ռուս արտիսները:
Մասնավորապես առյուծներին վարժեցնող Անատոլի Կովալյովը բացահայտում է իր աշխատանքի գաղտնիքները՝ կենդանու հետ աշխատում է բացառապես ձայնային ազդանշաններով, հասել է նրան, որ ձեռքից կարող է կերակրել առյուծին կամ հրել նրան: Մյուս դեպքերում այդ ժեստը կենդանին կարող էր որպես ագրեսիա ընդունել, բայց Կովալյովի պարագայում այդ ամենը որպես խաղ է ընկալում:
«Իմպերիալ»-ը Երեւանում ապացուցեց, որ հայ հանդիսատեսը կրկես շատ է սիրում՝ ներկայացումները գրեթե ամեն օր են, շաբաթ-կիրակի նույնիսկ օրը երկու անգամ, բայց այդ դեպքում էլ տոմսերը սպառվում են շատ արագ: Ռուսական կրկեսից հետո հայաստանցիները շատ քիչ կմնան առանց կրկեսի: Երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոստումը հետեւյալն է. «Մինչեւ մյուս տարվա վեջը կունենանք նոր մոդեռնիզացված կրկես»: |