Սփոփիչ նախաձեռնություն
Այս տարվա հուլիսին Հայաստանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Սանկտ Պետերբուրգում նախատեսում է հայկական գերեզմանոցի մոտ տեղադրել Կոմիտասի արձանը: Այս մասին հաղորդում է Սանկտ Պետերբուրգի Քաղաքաշինության եւ ճարտարապետության հանձնաժողովը:
Բնական քարից երեքմետրանոց արձանը նախատեսվում է տեղադրել Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում, որն առաջիկայում անվանակոչվելու է Երեւանյան պուրակ:Արձանի հեղինակը քանդակագործ Լեւոն Բեյբությանն է:Աղբյուր՝ NEWS.am