Ուրարտական ամրոցի վերանորոգում
2016-ին Հայաստանում կսկսեն վերականգնել Լճաշենի մթա VII դարի կիկլոպյան ամրոցը։ Այդ մասին նոյեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։
Վերականգնման ենթակա այդ հուշարձանների թվում են Լոռու Դսեղ գյուղում գտնվող Սուրբ Գրիգորի վանքը (Բարձրաքաշ) (X – XIII դդ), Շիրակի մարզի Մարմաշենի եկեղեցին (X – XI դդ), Դվին քաղաքի ավերակատեղը Արարատի մարզում (IV – V դդ) եւ Մշկավանքը Տավուշում (առաջին հիշատակումը՝ XIII դ)։