haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎՐԹԱՆԵՍ ԱԽԻԿՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1873 - Մահացել է՝ 21/02/1936

Կենսագրությունը

ԱԽԻԿՅԱՆ Վրթանես Գալուստի (1873, Վան – 21.2.1936, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն ուսումնարանում (1899–1912):

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ախիկյանն առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում՝ Ռուս նկարիչների ընկերության ցուցահանդեսում (1911): 1912–15-ին դասավանդել է Վանի Կենտրոնական վարժարանում, 1915–18-ին՝ Թիֆլիսի Գայանյան դպրոցում, 1921–29-ին՝ ԵԳԱՏ-ում: Փոքրաչափ բնանկարների, նատյուրմորտների վարպետ է: Գործերից են՝ «Դեղձեր» (1925), «Արարատ» (1925), «Ժողտան շինարարությունը» (1928, ՀԱՊ), «Արզնու բազալտ կտրողները» (1933) և այլն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ