haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐՈՒՍ ԱՍՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 26/11/1904 - Մահացել է՝ 28/6/1987

Կենսագրությունը

ԱՍՐՅԱՆ Արուս Հարությունի [26.11(9.12).1904, Թիֆլիս – 28.6.1987, Երևան], դերասանուհի: ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1972) ժողովրդական արտիստ: Վարդան  Աճեմյանի կինը, Ա. Վ. Աճեմյանի մայրը: Բեմելը՝ 1919-ին Թիֆլիսում՝ Հ. Ոսկանյանի թատերախմբում: 1924-ից՝ Թիֆլիսի Հայ դրամայի, 1929-ից՝ Լենինականի պետ., 1940-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնների դերասանուհի:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ասրյանի արվեստին բնորոշ են ցայտուն ռիթմի և շեշտված դերապատկերի նախասիրությունը, ճկուն խաղը. դերերից են՝ Քսենյա (Լավրենյովի «Բեկում»), Նաստյա (Գորկու «Հատակում»), Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի), Միրանդոլինա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», բոլորը՝ Լենինականի պետական թատրոն): Ասրյանը ստեղծել է վառ կատակերգությաններ՝ Դիանա (Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Անույշ (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), դրամատիկ.՝ Տատիկ (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»), Մարգրետ (Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»), Մարե (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը», բոլորը՝ Սունդուկյանի անվան թատրոն) կերպարներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Արուս Ասրյան

Մեր Մեծերը

Օգտագործող Գաղտնաբառ