haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 20/10/1907 - Մահացել է՝ 25/10/1997

Կենսագրությունը

ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Մարիամ Արշակի [20.10 (2.11). 1907, գյուղ Բաշ Շորագյալ (Կարսի մարզ) – 25. 10.1997, Երևան], նկարչուհի: Ե.Ա. Ասլամազյանի քույրը: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965): Ավարտել է ԵԳԱՏ (1929), Լենինգրադի Պրոլետարիատական կերպարվեստի ինստիտուտը (1933): Աշակերտել է Ս. Աղաջանյանին, Ս. Առաքելյանին, Կ.Ս. Պետրով-Վոդկինին, Ա. Ի. Սավինովին:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ասլամազյանի արդիական թեմայով գեղանկարչական կոմպոզիցիաներում առկա է կերպարվեստի ազգային նկարագիրը («Հերոսի վերադարձը», 1943, «Հերոսի երգը», 1944,              երկուսն էլ՝ ՀԱՊ):

Ստեղծել է հայկական կենցաղը, բնությունը պատկերող կոմպոզիցիաներ, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, կիրառական իրեր և այլն [«Կոլտընտեսուհի Ծաղիկը» (1956, Էստոնիայի կերպարվեստի թանգարան, Տալլին), «Գառնիի բնանկար» (1956, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հյուրընկալություն» (1957, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա), «Հայուհի» (1959, դեկորատիվ ափսե, Ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ), «Հին հայկական պղնձե ամանեղեն» (1982), «Մանուշակներ և հին հայկական սպասք» (1984), «Ինքնանկար կարմիր զգեստով» (1985) և այլն]: Անհատական ցուցահանդեսներ՝ Մոսկվայում (1958, 1997), Լենինգրադում (1958): Ջ. Ներուի (1973), Գ. Նասերի (1976) անվան մրցանակներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ