haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Գրող , Հրապարակախոս , Թարգմանիչ , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 15/08/1922 - Մահացել է՝ 21/02/1996

Կենսագրությունը

ԴԱՎԹՅԱՆ Վահագն Արմենակի [15.8.1922, ք. Արաբկիր (Սեբաստիայի նահանգ) – 21.2.1996, Երևան, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, գրականության, հասարակական գործիչ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986-ից): ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971): Ավարտել է ԵՊՀ (1948): 1962–66-ին՝ «Գրական թերթի», 1965–67-ին՝ «Հայրենիքի ձայնի» խմբագիր, 1967–81-ին՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ, 1981–90-ին՝ «Վերածնված Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, 1990–94-ին՝ ՀԳՄ նախագահ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Դավթյանի քնարական բանաստեղծությունների, բալլադների, ասքերի, պոեմների հիմնական թեման սերն է, բնություն– մարդ փոխհարաբերության գեղեցկությունը, հայրենի կորուսյալ աշխարհի կարոտը, հայոց պատմության առավել դրամատիկ դրվագները («Առաջին սեր», 1947, «Աշխարհի առավոտը», 1950, «Ճանապարհ սրտի միջով», 1953, «Ամառային ամպրոպ», 1964, «Գինու երգը», 1966, «Ծուխ ծխանի», 1969, «Անկեզ մորենի», 1972, «Կապույտ գիրք», 1978, «Լույսն իբրև հաց», 1980, «Ասք սիրո», 1982, «Լույս առավոտի», 1984, «Անքնություն», 1986, ժողովածուներ, «Թոնդրակեցիներ», 1961, պոեմ): Գրել է նաև ակնարկներ, հրապարակախոսական, արվեստաբանական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր («Զուգահեռ ճանապարհներ», 1976, «Բարի հսկան», 1979): Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Շանդոր Պետեֆիի, Սերգեյ Եսենինի, Ռոբերտ Բյոռնսի, Ալեքսանդր Բլոկի և ուրիշների ստեղծագործություններից: Բեմադրվել են Դավթյանի «Մհերի դուռ», «Ծիրանի ծառ» պիեսները: ՀԳՄ Ե. Չարենցի անվան (1979), ՀՀ Պետական (1977, 1985) մրցանակներ:

Երկ. Երկ. ժող., հ. 1–2, Ե., 1973–75:

 Երկ., հ. 1–2, Ե., 1985: 

“(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)”

 

Տեսանյութերը

Վահագն Դավթյան ԱՇՈՒՆ Կարդում է Ս...

Պոեզիա Վահագն Դավթյան հատվածներ ...

Վահագն Դավթյան

Գանձարան

Օգտագործող Գաղտնաբառ