Կենսագրությունը
ԻՍԱԲԵԿՅԱՆ Էդուարդ Հմայակի [ծ. 8(21).11. 1914, Իգդիր], նկարիչ: Հ.Հ. Իսաբեկյանի եղբայրը և Ա.Է. Իսաբեկյանի հայրը: ՀՀ ժողովրդական նկարիչ (1963): Ավարտել է ԵԳԱՏ (1931), Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան (1941): 1945–2000-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում (1963-ից՝ պրոֆեսոր): 1967–86-ին՝ ՀԱՊ-ի տնօրեն: Հայրենական պատերազմի (1941–45) տարիներին ստեղծել է ժողովրդի հերոսական և հայոց ազգ-ազատագրական պայքարը պատկերող կտավներ («Մարտ քաղաքի համար», 1942, «Դավիթ Բեկ», 1945, «Տանյա», 1946):
Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"Գործունեությունը
Ախվերդյանը հայտնաբերել է Սայաթ-Նովայի «Դավթարը» (հայատառ 114 ադրբեջաներեն, վրացատառ 46 հայկական և մի քանի վրացական երգեր): Վերծանել է հայկական երգերը, դրանց գրառման համար մշակել հնչյունային տառադարձման հատուկ համակարգ: 1852-ին Մոսկվայում լույս է ընծայել Սայաթ-Նովային նվիրված գիրք («Գուսանք», հ. 1), որին կցել է առանձին ուսումնասիրություն Թիֆլիսի բարբառի մասին: Ախվերդյանի հավաքած հայ աշուղական երգերի հաջորդ հատորը («Գուսանք», հ. 2) հրատարակել է նրա դուստր Մանե Ախվերդյանը 1903-ին, Թիֆլիսում: Ախվերդյանը տպագրության է պատրաստել նաև Պետրոս դի Սարգիս Գիլանենցի օրագրերը՝ Ջուղայի բարբառի ուսումնասիրությամբ: Գրել է «Նյութեր Վրաստանի պատմության համար՝ հայկական աղբյուրների հաղորդած տեղեկություններով» աշխատությունը (անտիպ), որը պահպանվում է ԳԱԹ-ում: