Կենսագրությունը
ԼԱԼԱՅԱՆ Երվանդ Ալեքսանդրի [13.3.1864, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – 24.2.1931, Երևան), ազգագրագետ, բանահավաք, հնագետ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1885), որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում: 1894-ին ավարտելով Ժնևի համալսարանը՝ ստացել է գիտական աստիճան և վեց ամիս աշխատել է Վիեննայի Մխիթարյանների մոտ:
Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"Գործունեությունը
1895–97-ին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ համախմբելով ժամանակի հայ գիտական լավագույն ուժերը՝ հրատարակել է «Ազգագրական հանդես» (1895–1916) պարբերականը: 1900-ին Թիֆլիսում հիմնել է Ազգագրական հրատարակչություն, 1906-ին՝ Հայոց ազգագրական ընկերությունները: Ընկերության կազմակերպած թանգարանը նրա ջանքերով 1921-ին փոխադրվել է Երևան, և Լալայանը դարձել է թանգարանի առաջին վարիչը: