haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 03/12/1915 - Մահացել է՝ 26/06/1998

Կենսագրությունը

ԽԱՆԶԱԴՅԱՆ Սերո Նիկոլայի (3.12.1915, Գորիս – 26.6.1998, Երևան, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), գրող: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984): 1990–94-ին՝ Հայ գրողների միության նախագահ: Լույս են տեսել «Մեր գնդի մարդիկ» (1950), «Հողը» (գիրք 1–2, 1954–55) վեպերը, «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Կարմիր շուշաններ» (1958) պատմվածքների ժողովածուները, «Քարանձավի բնակիչները» (1959) վիպակը:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961, կինոնկար՝ «Հուսո աստղ», 1978) պատմավեպը՝ նվիրված հայ ժողովրդի XVIII դ. ազատագրական շարժմանը: Ժամանակակից մարդու ներաշխարհն են բացահայտում և ամբողջացնում Խանզադյանի պատմվածքները, վեպերը, վիպակները [«Կորած արահետներ», 1964, «Քաջարան», 1965, «Այրված տունը» (1965, կինոնկար՝ «Լքված հեքիաթների կիրճը», 1974), «Մատյան եղելությանց» (հեռուստաբեմադրություն՝ 1966), «Անձրևից հետո», 1969, «Ինչո՞ւ, Ինչո՞ւ», 1970, «Երեք տարի, 291 օր» (1972, ՀՀ Պետական մրցանակ՝ 1977), «Սևանի լուսաբացը» (1974)]: «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) վեպը պատկերում է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը 1915–16 թթ., նրա հերոսական դիմադրությունը թուրք ջարդարարներին: «Թագուհին հայոց» (1978) վեպը հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիր է, «Անդրանիկ»-ում (1989) պատկերված է զորավար Անդրանիկի՝ հանուն գոյապահպանման անձնազոհ պայքարն ընդդեմ թուրքական իշխանությունների: Գարեգին Նժդեհի մասին է համանուն վեպը («Գարեգին Նժդեհ», 1993):

ՀՀ (1980–85, 1985–90), ԽՍՀՄ ժողովրդական (1989–91) ԳԽ պատգամավոր:
Երկ. ժող., հ. 1–6, Ե., 1981–83: 1971, ամառ (պատմվածքներ, վիպակ և պիես), Ե., 1979:
Ինչպես հիշում եմ: Հուշեր, Ե., 1988:
Արաքսը պղտորվում է (վեպ), Ե., 1985:
Շուշի (պատմավեպ), Ե., 1991: 

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Սերո Խանզադյան, Մկրտիչ Սարգսյան,...

Օգտագործող Գաղտնաբառ