haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Գրող , Հրապարակախոս , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 20/01/1919 - Մահացել է՝ 2006

Կենսագրությունը

ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Սիլվա (Սիրվարդ) Բարունակի (ծ. 20.1.1919, Երևան), բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994): ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատող (1980): Ա. Հ. Շիրազի մայրը: Ավարտել է ԵՊՀ (1941), Մոսկվայի Մ. Գորկու անվան ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1950): 1944-ին հրատարակվել է Կապուտիկյանի «Երկու զրույց» (բանաստեղծություններ), այնուհետև՝ «Օրերի հետ» (1945) ժողովածուները, որտեղ որոշակիորեն ընդգծվել են նրա պոեզիայի գլխավոր թեմաները՝ հայրենիք, սեր:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հաջորդ ժողովածուներում («Զանգվի ափին», 1947, «Այս իմ երկիրն է», 1949, «Իմ հարազատները», 1951, «Սրտաբաց զրույց», 1955, «Բարի երթ», 1957), «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961) պոեմում, «Ասում են լինել» շարքում (1961), «Յոթ կայարաններ» (1966), «Դեպի խորքը լեռան» (1972) անդրադարձել է հայ ժողովրդի պատմական ճակատագրին, արտահայտել ժողովրդի հավատն իր ապագայի հանդեպ: Տարբեր տարիների գրած սիրային բանաստեղծություններում վեր է հառնում իր էությանը հավատարիմ հայ կնոջ կերպարը: Կապուտիկյանի սիրո քնարերգությունը, ծնվելով անձնական տառապանքից, ընդհանրանալով հասել է մարդկային համընդհանուր զգացմունքի մարմնավորման: 1962–63-ին, 1973-ին այցելել է սփյուռքի հայկական գաղթավայրեր, որի արդյունք են «Քարավանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002) ուղեգրությունները: Կապուտիկյանի և՛ պոեզիայում, և՛ հրապարակախոսական գործերում հնչում է ազգային նկարագրի շեշտվածությունն ու քաղաքացիական խիզախությունը («Իմ ժամանակը: Հրապարակագրություն և ուղեգրություն», 1979, «Էջեր փակ գզրոցներից», 1997, ժողովածուներ): Կապուտիկյանի ուղեգրությունները մեծ նշանակություն ունեն սփյուռքահա-յության ազգային միասնության, ներքին հոգևոր կապերը պահպանելու և զարգացնելու գործում: Անդրադարձել է ժամանակի հրատապ և կարևոր հարցերին, այդ թվում նաև արցախյան ազատագրական պայքարի խնդիրներին:

Կապուտիկյանը հրատարակել է նաև մանկական բանաստեղծություններ («Փոքրիկ Արա, ականջ արա», 1948, «Տանը, բակում, փողոցում», 1953, «Մի տարով էլ մեծացանք», 1958, «Ծաղկանոց», 1984, «Երկու քույրիկ, երկու ուլիկ», 1988, ժողովածուներ):

Գրել է «Կռունկ, ուստի կուգաս» (1961, հրտ.՝ 1962), «Եվ դո՞ւ, Բրուտոս» (1976) դրամաները: Թարգմանել է Յա. Ռայնիսի, Ի. Գրիշաշվիլու, Ի. Նոնեշվիլու, Մ. Շահինյանի, Մարինա Ցվետաևայի, Պ. Տիչինայի ստեղծագործություններից:

ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան (1983), ԽՍՀՄ (1952) և ՀՀ (1988) Պետական, Նոսիդեի անվան միջազգային (1989, Հռոմ), «Վահագն» համահայկական (2003) մրցանակներ:

ՀԽՍՀ ԳԽ պատգմամավոր (1975–80):
Երկ., հ. 1–3, Ե., 1984–85: Ձմեռ է գա­լիս (բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ), Ե., 1983:
Գիրս մնա հի­շա­տա­կող, Ե., 1988:
Գույ­ներ նույն խճան­կա­րից, Ե., 1989:
Ընտ­րա­նի, Ե., 1999:
Քա­րա­վան­նե­րը հե­ռա­նում են, Ե., 1999:
 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Սիլվա Կապուտիկյանի մասին. 
«Չլի­ներ ծո­վը, եր­կն­քի պատ­կե­րը երկ­րի վրա չէր լի­նի, չլի­ներ քո պո­ե­զիան՝ շատ խա­վար կլի­ներ մեր եր­կի­րը»: /Ավ. Իսա­հա­կյա­նը:/

Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՍԻԼՎԱ ԿԱՊՈ...

Սիլվա Կապուտիկյան ...

ՍԻԼՈՒԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ - Խօսք իմ որդ...

ՀԱՅԻՑ ՀԱՅ. Սիլվա Կապուտիկյան...

Հայադարան - Սիլվա Կապուտիկյան...

Օգտագործող Գաղտնաբառ