haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱՍԻԼ ՂՈՐՂԱՆՅԱՆ

Երաժշտագետ

Ծնվել է՝ 22/01/1865 - Մահացել է՝ 06/06/1934

Կենսագրությունը

ՂՈՐՂԱՆՅԱՆ, Կորգանով, Վասիլ Դավթի (22.1(3.2).1865, Թիֆլիս – 6.6.1934, Երևան), երաժշտագետ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1934): Աշակերտել է Է. Էպշտեյնին (դաշնամուր), Կ.Մ. Ալիխանովին, Գ.Հ. Ղորղանյանին (երաժշտության տեսություն): Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: 1880-ական թթ. վերջերին աշխատել է Սարիղամիշում, 1888-ից Թիֆլիսում ծավալել է հասարակական գործունեություն, թղթակցել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի երաժշտական հանդեսներին: 1891– 1901-ին՝ Ռուսական երաժշտության ընկերության Թիֆլիսի բաժանմունքի վարչության անդամ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1900-ին Ղորղանյանը հիմնել է Անդրկովկասում առաջին ռուսերեն «Կավկազսկի վեստնիկ» գիտագրական ամսագիրը, 1900-ից անդամակցել է Միջազգային երաժշտական ընկերությանը: Կովկասի երաժշտության մասին զեկուցումներ է կարդացել 1904-ին Բեռլինում, 1909-ին՝ Վիեննայում: 1921-ից գործել է Երևանում, 1925–30-ին՝ պետհրատի երաժշտական բաժնի վարիչ, կոնսերվատորիայի պրոֆ-խորհրդատու: Հավաքել, ուսումնասիրել և համակարգել է Բեթհովենի կյանքին վերաբերող փաստային հարուստ նյութ, 1888-ին Թիֆլիսում հրատարակել գրքույկ կոմպոզտորի մասին, նրա նամականին (1300 նամակ), մեծածավալ մենագրություն («Կենսագրական էտյուդ», 1909): Ուսումնասիրել է հայկական և վրացական երաժշտությունը, գերմաներենից թարգմանել և իր «Կավկազսկայա մուզիկա» (ռուսերեն) ժողովածուում (1901, 1908) հրատարակել Կոմիտասի «Հայկական եկեղեցական երաժշտություն» և «Հայ գեղջուկ պարերգեր» աշխատությունները:

Երկ: Статьи, воспоминания, путевые заметки, библиография, Е., 1968.

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ