ՄԱՐԳԱՐՅԱՆ Անդրանիկ Նահապետի (ծ. 12. 6.1951, Երևան-3. 25. 2007, Երևան), քաղաքական, պետական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-ից): Ավարտել է ԵՊԻ (1972): 1968-ից՝ Ազգային միացյալ ընդհատակյա կուսակցության (ԱՄԿ), 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: ՀՀ-ում առաջինը գրանցված և ԱՄԿ գաղ. ժառանգորդ ՀՀԿ անդամ (1992), խորհրդի նախագահ (1993–97 և 1998–2005), ՀՀԿ նախագահ (1997– 98 և 2005-ից): 1998-ից՝ ԵԿՄ, ապա` ԵԿՄ վարչության անդամ:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Գործունեությունը
1972–74-ին Գազի արդյունաբերության ՀամԳՀԻ Երևանի մասնաճյուղի գիտաշխատող, ավագ ճարտարագետ: 1977–78-ին՝ ՀԽՍՀ Էներգետիկայի ԳՀԻ գլխավոր ճարտարագետ, 1978– 79-ին՝ Էլեկտրատեխնիկական գործարանի ԷՀՄ-ի բաժնի պետ, 1979–90-ին Առևտրի նախարարության հանրապետական տեղեկատվական հաշվիչ կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի, 1990–94-ին` ՀՀ կառավարությանը կից հատուկ ծրագրերի վարչության տեղեկատվական բաժնի ղեկավար, 1994–95-ին՝ ՀՊՃՀ գիտաշխատող:
Խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատության և Հայ դատի պաշտպանության համար 1974-ին ձերբակալվել և դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: ՂԱՊ (1988–94) ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ մարդասիրական օգնություն առաքելու աշխատանքներին, մասնակցել մարտական գործողությունների: ՀՀ ԱԺ պատգամավոր (1995–2000), ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար(1999–2000): ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» և «Վազգեն Սարգսյան» մեդալներ, ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշան, Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկի հուշամեդալ: "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"