haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր) , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 19.09/1883 - Մահացել է՝ 30/03/1935

Կենսագրությունը

ՄԵԼԻՔՅԱՆ Ռոմանոս Հովակիմի [19.9(1.10). 1883, քաղաք Ղզլար (այժմ՝ Դաղստանում) – 30.3. 1935, Թիֆլիս, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը (1902), սովորել Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում (1902–05), Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (1910–14), ընդունվել Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիան (1906): 1908–10-ին դասավանդել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում, 1908-ին՝ Ա. Մ. Մանուկյանի հետ հիմնել «Երաժշտական լիգան»: 1915-ից Թիֆլիսում զբաղվել է մանկավարժական և հասարակական գործունեությամբ: 1921-ին Հայաստանի Կառավարության հրավերով Երևանում ձեռնամուխ է եղել երաժշտական ստուդիայի (1921), կոնսերվատորիայի (1923) ստեղծմանը: 1920-ականներին Մելիքյանը Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մելիքյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում երգն ու ռոմանսը: Հայկական դասական ռոմանսի սկզբնավորողն է: Նշանակալի են «Աշնան տողեր» (1908–14), «Զմրուխտի» (1916– 18, հրտ.՝ 1928), «Զառ-վառ» (1922, հրտ.՝ 1949), «Նոր օրերի երգեր» վոկալ շարքերը: Մելիքյանի ժողովրդական երգից սկզբնավորվող մեղեդիական ոճն աչքի է ընկնում խոր անհատականությամբ, իսկ հարմոնիայի և հնչյունային երանգավորման ասպարեզում նրա նորարարությունները նպաստել են ազգային երաժշտության հնչյունային վառ ու գունեղ երանգապնակի ստեղծմանը:

Մելիքյանի անունով է կոչվել Երևանի երաժշտական ուսումնարանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ռոմանոս Մելիքյան ...

Ռոմանոս Մելիքյան «Վարդը» ...

Ռոմանոս Մելիքյան. Շափաղ կուտաս ...

Ռ. Մելիքյան «Մի լար»...

Օգտագործող Գաղտնաբառ