Կենսագրությունը
ՄՈՒՇԵՂՅԱՆ Տիգրան Պետրոսի [30.8(11.9).1886, Վաղարշապատ – 22.4.1935, Երևան), ֆիզիոլոգ, լուսավորության բնագավառի գործիչ: Գ. Պ. Մուշեղյանի եղբայրը: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի կենսբանության բաժինը:
Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:
Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"Գործունեությունը
Մուշեղյանը եղել է Հայաստանի լուսժողկոմատի վարչության պետ: 1921-ին ԵՊՀ-ում կազմակերպել է մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն: 1933–35-ին՝ ԵՊՀ ռեկտոր: