haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ (ՕՆԻԿ) ՇԻՐԱԶ (ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)

Գրող

Ծնվել է՝ 26/04/1914 - Մահացել է՝ 14/03/1984

Կենսագրությունը

Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 26-ին Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ռուսաստանի կայսրություն (այժմ Գյումրի, Հայաստան): Մայրը՝ Աստղիկը, այրիացել էր նրա ծննդից քիչ առաջ, Հայկական ցեղասպանության ընթացքում: Շիրազը մեծացել է աղքատության մեջ: Մանկությունը անցնում է գյուղից գյուղ, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում: 1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ:  Շիրազը սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում (1937-41), Մոսկվայում Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում (1952-56): Նրա առաջին գործը՝Գարնան սկիզբ անվանմամբ հրատարակվեց 1935 թ.: Այնուհետև լույս են տեսել բանաստեղծի «Արևի Երկիր» քնարական պոեմը (1938), «Երգ Հայաստանի» (1940) «Բանաստեղծի ձայնը» (1942), «Բիբլիական» (1942) պոեմը: 1958 թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թ. և 1974 թ.: Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն: Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով:  Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։ Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է: Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ: Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր: 

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

Գործունեությունը

Շիրազին հատկապես թանկ են մարդու, բնության, սիրո, հայրենիքի ներշնչած ապրումները: Խոհափիլիսոփայական մտորումներում  Շիրազը արծարծել է կյանքի ու մահվան առեղծվածի, մարդու բնույթի ճանաչողության հարցերը («Բնության գլուխգործոցը»): Մարդու հավերժական կերպարի բացահայտման հարցում Շիրազի ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահված մորը և մայրերգությանը: Շիրազը վերաիմաստավորել է մոր թեման՝ «մայր» հասկացությունը դնելով աշխարհի հավերժական արժանիքների շարքում ( «Մայրս», «Մայրս մի բուռ մայր Հայաստանում»):  Հայրենասիրական քնարերգությունը Շիրազի ստեղծագործության մեջ ունի ընդգրկման լայն ոլորտ՝ ժողովրդի պատմական անցյալ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական հայրենիքի ազատագրման հույս, հայոց լեզվի պահպանում («Հայ ժողովրդի երգը», «Կտակ», «Արարատին», «Անի», «Հայոց դանթեական»): 

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով: 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է `...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են: Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք: Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը  պոեմներ են նվիրել Շիրազին:

Շիրազը տիրող կարգերին հակա պոետ էր, ով շատ հանրահայտ էր և սիրելի Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից: Նա իր ողջ կյանքը պայքարում էր կոռումպացված Սովետական ղեկավարության դեմ: 1974թ., երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. "Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում: Իմ լռությունը գնե՞լ: "

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Հովհաննես Շիրազի մասին.

«...Բնությունը շատ շռայլ է եղել նրա նկատմամբհեղեղ է,ահավոր հեղեղ...»:  
«Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ և ճշմարիտ բանաստեղծ է, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է, զարմանալի պատկերներով: Բնությունը նրան օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով: Խորիմաստ_«Բիբլիականի», ծաղկաբույր «Խջեզարեի» և մյուս պոեմների կախարդ հեղինակը հետհոկտեմբերյան ամենամեծ հայ լիրիկն է: Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է, «Բիբլիական» պոեմը գրված է վայրենի տաղանդով»: /Ա.Իսահակյան/

Հետհոկտեմբերյան հայ բանաստեղծության ամենակարկառուն դեմքն է Հովհաննես Շիրազը: /Դերենիկ Դեմիրճյան/

Շիրազի «Բիբլիական» պոեմը բացառիկ գործ է ոչ միայն միութենական, այլև համաշխարհային գրականության մեջ: Ինձ ապշեցնում է, թե ինչպիսի մեծ փոթորիկներով է ընդունում երիտասարդությունը Շիրազին: /Մարիետա Շահինյան/

Ժամանակին անմահությունը տվողը: /Ավետիք Իսահակյանը/

Շիրազին ես համարում եմ ամենախոշոր բանաստեղծը Չարենցից հետո: Երկար, շատ երկար է ապրելու նրա չքնաղ պոեզիան: Ոչ մի ուրիշ բանաստեղծ չի կարող նրան իր ստվերիտակ առնել, որովեհետև նա իր ժողովրդի պատմությանհասակն ունի, իսկ դա ստվերել չի լինի: Շատ է բարձր… : /Ավետիք Իսահակյանը/

 

Տեսանյութերը

Հայոց Լեզուն

Պոեզիա Հովհաննես Շիրազ...

Այվազովսկի Հովհաննես...

Օգտագործող Գաղտնաբառ