haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ԱՂԱԲԱԲ

Մանկավարժ (Հոգեբան) , Գրող

Ծնվել է՝ 26/11/1875 - Մահացել է՝ 28/11/1926

Կենսագրությունը

ԱՂԱԲԱԲ (Աղաբաբյան) Հակոբ Բեժանի [26.11.1875, գ. Սևքար (այժմ՝ՀՀ Տավուշի մարզում) – 28.11.1926, Թիֆլիս], մանկավարժ, գրող: Ռ.Հ.Աղաբաբյանի հայրը: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խնկո Ապոր և Հ.Ապրեսյանի հետ Հակոբ Աղաբաբը կազմել է «Մերդպրոցը», «Հայրենիաշխարհ» և «Հայրենագիտություն» դասագրքերը: Աղաբաբի բանաստեղծությունները տպագրվել են «Մանկական ալբոմ» (2 փունջ, 1907, 1908), «Ծաղիկներ» (2 փունջ, 1911, 1920) ժողովածուներում: Գրել է լեգենդներ, հեքիաթներ, պոեմներ, «Հաղթված բազեն»հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոն:

 "(նյութըտրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ