haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍՈՒՐԵՆ ԱՎՉՅԱՆ

Գրող , Թարգմանիչ

Ծնվել է՝ 05/08/1904 - Մահացել է՝ 02/06/1985

Կենսագրությունը

ԱՎՉՅԱՆ Սուրեն Գևորգի (5.8.1904, Թիֆլիս – 2.6.1985, Թբիլիսի), գրող, թարգմանիչ: ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964): Թբիլիսիում և այլուր բեմադրվել են Ավչյանի «ՍայաթՆովա», «ՊըլըՊուղի», «Քյոռօղլի» և այլ պիեսներ:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:
"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ավչյանը գրել է նաև բանաստեղծություններ, «Վրաց-հայկական թատերական փոխհարաբերությունները» (1961, վրացերեն), «Հայերը Վրաստանում» (անտիպ) աշխատությունները: Հայերեն է թարգմանել Ա. Ղազբեգիի, Էգանտե Նինոշվիլու, Կ. Գամսախուրդիայի և վրաց այլ գրողների երկեր, վրացերեն՝ Ղազարոս Աղայանի, Պերճ Պռոշյանի, Հակոբ Պարոնյանի, Հովհաննես Շիրազի և ուրիշների ստեղծագործություններից:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ