Կենսագրությունը
ԹՈՒՄԱՆՈՎ (Թումանյան) Գեորգի Միքայելի (1853, Թիֆլիս – 1920, Թիֆլիս), հրապարակախոս, քաղաքական գործիչ: Թումանյան իշխանական տոհմից: Մ. Մ. Թումանյանի ամուսինը: Օդեսայի համալսարանում ուսանել է իրավաբանություն: Կովկասում աշխատակցել է հայկական և ռուսական մամուլին:
Գործունեությունը
1891–1904-ին Թումանովը հրատարակել է (եղբայրների հետ) «Նովոյե օբոզրենիե» (ռուսերեն) օրաթերթը: Հեղինակ է երդվյալ ատենակալների դատարանների, զեմստվոների մասին գրքույկների, «Բնութագրումներ և հիշողություններ» (ռուսերեն) գրքի: Վրացական դրամատիկական ընկերության պատվավոր անդամ, Թիֆլիսի հասարակական ակումբի հիմնադիրներից: 1907-ին և 1912-ին ընտրվել է ռուսաստանյան 2-րդ և 4-րդ Պետական դումաների պատվիրակ: