haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԾԵՐԵՆՑ (ՀՈՎՍԵՓ) ՇԻՄՇԱՆՅԱՆ

Գրող , Հրապարակախոս

Ծնվել է՝ 16/9/1822 - Մահացել է՝ 17/2/1888

Կենսագրությունը

ԾԵՐԵՆՑ (Շիշմանյան Հովսեփ, 16.9.1822, Կ. Պոլիս – 17.2.1888, Թիֆլիս), գրող, հրապարակախոս: Ավարտել է Իտալիայի Պիզայի համալսարանը (1852): 1846-ին ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1849-ին Ն. Ռուսինյանի և այլոց հետ հիմնել է ուսանողական «Արարատյան ընկերությունը»:

Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1853-ին Կոստանդնուպոլսում մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը: 1860-ական թթ. ծավալել է քաղաքական գործունեություն, զբաղվել հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով: Գրել է պատմավեպեր («Թորոս Լեւոնի», 1877, «Երկունք Թ դարու», 1879, «Թէոդորոս Ռշտունի», 1881), որոնցում պատկերել է հայրենիքի անկախության և ազատագրության համար մղվող պայքարը: Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվել են XVIII դ. եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա:   

Երկ., Ե., 1968:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ