Կենսագրությունը
ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Մնացականի (29.5. 1866, Գանձակ – 13.11.1937, Թբիլիսի), բանաստեղծ: Հայաստանի և Վրաստանի ժողովրդական բանաստեղծ (1923): 1921-ին ընտրվել է Թիֆլիսի հեղկոմի անդամ և բանկերի կոմիսար:
Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝ Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"Գործունեությունը
1922-ին հիմնել և ղեկավարել է Վրաստանի պրոլետ գրողների ընկերակցության հայկական մասնաճյուղը: Լույս են տեսել Հակոբյանի «Աշխատանքի երգեր», 1906, «Նորառավոտ», 1910, «Կարմիրալիք», 1921, «Բոլշևիկ է Շիրկանալը», 1925, «Վոլխովստրոյ», 1935, բանաստեղծությունների, պոեմների ժողովածուները: