haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՕԼԳԱ ՄԱՅՍՈՒՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 7/03/1871 - Մահացել է՝ 03/06/1931

Կենսագրությունը

ՄԱՅՍՈՒՐՅԱՆ (Փուղինյան) Օլգա Միքայելի [7(19).3.1871, Թիֆլիս – 3.6.1931, Թիֆլիս], դերասանուհի: ՎԽՍՀ վաստակավոր արտիստ (1930): Բեմելը՝ 1895-ին, Թիֆլիսում, ապա՝ Բաքվի հայկական թատրոնի դերասանուհի:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հայկական թատերախմբերի հետ հանդես է եկել Ռուսաստանի, Արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներում: Իր արվեստի խորությամբ, վարպետությամբ, գաղափարային հագեցվածությամբ ռեալիստական խաղաոճով Մայսուրյանը դարձել է ժամանակի հայ թատրոնի անհատականություններից: Խաղացել է շուրջ 100 դեր՝ Զեյնաբ (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Օֆելյա, Լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Համլետ», «Մակբեթ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ») և այլն: Ասմունքել է հայերեն և ռուսերեն լեզուներով: Մայսուրյանը Թիֆլիսի Հայպետդրամայի հիմնադիրներից էր, որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ