haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍՏԵՓԱՆՈՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1815 - Մահացել է՝ 23/03/1884

Կենսագրությունը

ՆԵՐՍԻՍՅԱՆ (Ներսեսյան) Ստեփանոս Հակոբի [1815, Երևան/Կարին – 23.3(4.4).1884, Թիֆլիս], նկարիչ: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (1840/1842): 1846–65-ին (ընդմիջումներով) նկարչություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան, Շուշիի դպրոցներում: Ստեղծագործել է պատմական ու կենցաղական պատկերի, դիմանկարի ու բնանկարի բնագավառներում: Ներսիսյսնի «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ական թթ.) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղային պատկերն է:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Նրա Մ. Զ. Արղության-Երկայնաբազուկի (1849), Անհայտ տղամարդու, Ա. Տեր-Ղուկասյանի, Գ. Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա է Հ. Մ. Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը: «Իշխան Բ. Հ. Բեյբութովի դիմանկարը» (1857) հանդիսային է՝ գեներալի պատվանշանների շեշտադրումով: «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ. Իզմիրյան» գործերում պարզորոշ է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն էլ՝ 1882) պատկերները ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են: Ներսիսյանը իր ստեղծագործությամբ ավարտին է հասցրել XVII–XVIII դդ. հայ կերպարվեստի զարգացումը՝ այն կապելով XIX դ. 2-րդ կեսի արվեստի հետ: Ներսիսյանի գործերը պահվում են ՀԱՊ-ում, Ս. Էջմիածնի Վեհարանում, ԳԱԹ-ում, Վրաստանի արվեստի (Թբիլիսի), Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ