haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 12/12/1913 - Մահացել է՝ 24/5/2003

Կենսագրությունը

ՍԵՅՐԱՆՅԱՆ Բենիկ Մկրտչի [12.12.1913, գյուղ Կոթի (այժմ` ՀՀ Տավուշի մարզում) – 24.5.2003, Թբիլիսի, թաղված է Խոջիվանքի պանթեոնում], արձակագիր: ՎԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971): Ավարտել է ՀՊՄԻ (1958): 1933–96-ին (ընդմիջումներով)՝ Վրաստանի ԳՄ հայկական մասնաճյուղի նախագահ:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սեյրանյանը պատմվածքներում պատկերել է Հայրենական պատերազմի (1941–45) և հետպատերազմյան տարիները («Ծիրանաքար», 1946, «Լեռնային բյուրեղ», 1949, «Աղբյուրներ», 1953, «Լեռներում», 1958, ժողովածուներ): Ժամանակակից կյանքն են պատկերում «Աստղերի հովիտ» (1959) վեպը (2-րդ հատորը խորագրված է «Ճամփաներ և ճակատագրեր», 1968), «Աստղաձոր» (1963) վիպակը: Լույս են տեսել նաև «Սիրո լույս» (1974), «Կարոտի կրակներ» (1976), «Ծովահավքի կանչը»(1977), «Արշալույսից վերջալույս» (1979), «Կապույտ երգ»(1981), «Ես քեզ կգտնեմ» (1988), «Մասրուտի եղնիկը»(1989), «Հայկական նովելինաներ» (1999), «Սրտի ծուխ»(2002) գրքերը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Բենիկ Սեյրանյան 100-ամյակ...

Օգտագործող Գաղտնաբառ