Կենսագրությունը
ՓԻՐՈՒՄՅԱՆ Գևորգ Նիկողայոսի [6(18).10. 1881, Թիֆլիս – 10.11.1954, Թբիլիսի], դերասան: Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1947): Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բեմելը՝ 1898-ին, Թիֆլիսում:
Գործունեությունը
1898–1915-ին` Թիֆլիսի տարբեր թատերախմբերի դերասան: Կազմակերպել և ղեկավարել է Հայ-վրացական դրամատիկական (1904–08), Արևելյան օպերետի (1915–18) թատերախմբերը: 1921–54-ին՝ Թիֆլիսի Հայդրամայի հիմնադիր-դերասաններից: Խաղացել է դրամատիկական և բնութագրական դերեր (նաև՝ վրացերեն)՝ Կակուլի, Զիմզիմով, Իսայի (Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա»), Օգսեն (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Լուկա (Գորկու «Հատակում») և այլն: