haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Գրող , Հրապարակախոս , Թարգմանիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 04/04/1840 - Մահացել է՝ 20/06/1911

Կենսագրությունը

ԱՂԱՅԱՆ Ղազարոս Ստեփանի [4 (16).4.1840, գ. Բոլնիս Խաչեն (այժմ՝ գյուղ Բոլնիս՝ Վրաստանի Բոլնիսի շրջանում) – 20.6.1911, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի պանթեոում], գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական հասարակական գործիչ: Մ.Ղ. Աղայանի հայրը: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1853), այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ: 1859–62-ին գրաշար է աշխատել Թիֆլիսում, 1862–67-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

1870–82-ին ուսուցչություն է արել Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի ու Շուշիի դպրոցներում: Խմբագրել է «Արարատ» ամսագիրը (1869–70), գործուն մասնակցություն ունեցել «Աղբյուր» մանկական ամսագրի հիմնադրմանը (1883): 1880-ական թթ.՝ Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ: 18952-ին ձերբակալվել է. Բելլամիի «100 տարուց հետո» վեպի թարգմանության համար և աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898–1900): Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմեայի հսկողության տակ:

Աղայանի անունով են կոչվել դպրոց և փողոց Երևանում, ՀՀ այլ բնակավայրերում, Բոլնիսում, կիսանդրին կանգնեցված է Երևանի համանուն դպրոցի և Բոլնիսի տուն-թանգարանի բակերում:
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:
Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(Նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Աղայանի «Ժամանակակից ատենախոսություն» (1898) հրապարակախոսական երկում հստակորեն արտահայտվել է նրա սոցիալական ու բարոյական հավատամքը, որը մի կողմից հենվում էր Միքայել Նալբանդյանի հայացքների, մյուս կողմից՝ ուտոպիստ սոցիալիստների ուսմունքի վրա:

«Արութիւն և Մանուել» (1867) և «Երկու քոյր» (1872) վեպերին հաջորդել են «Սէրը արտաքսուած» (1889), «Բաժանութիւն» (1881) պատմվածքները, «Թեմական տեսուչ» (1881) անավարտ գործը, «Քեորօղլի» վիպերգի դրվագների մշակումները (1887, 1893, 1898), «Իմ կեանքի գլխաւոր դէպքերը» (1894) հուշագրությունը: Աղայանը արտացոլել է XIX դ. 50–80-ական թթ. հայ հասարակական կյանքի համակողմանի պատկերը, գյուղի սոցիալական շերտավորումը:

Գրել է ազգային լուսավորական, քաղաքական ու սոցիալական, պատմական բովանդակությամբ բազմաթիվ չափածո երկեր՝ «Ճախարակ» (1882), «Ձմեռ» (1884), «Տորք Անգեղ» (1888): Արժեքավոր են Աղայանի մանկական բանաստեղծությունները, հեքիաթները («Սրինգ հովուական», 1882, «Բանաստեղծություններ», 1890):

Իբրև մանկավարժ՝ Աղայանը շարունակել է Խաչատուր Աբովյանի լուսավորչական հայացքները: Մշակել է ուրույն կրթադաստիարակչական համակարգ («Խորհրդածութիւններ դաստիարակութեան վրայ», 1869, «Ուսումն մայրենի լեզուի»,1875, դասագրքի պրակները): Աղայանի ժառանգության զգալի մասն են կազմում լեզվական և լեզվամեթոդիստական հարցերին նվիրված հոդվածները, որոնք նպաստել են գրական աշխարհաբարի զարգացմանը: Աղայանը թարգմանել է Շեքսպիրի, Շիլլերի, Հայնեի և այլոց ստեղծագործություններից: 

"(Նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ղազարոս Աղայան «Մեղուն ու հավը» ...

Ղազարոս Աղայան Կենսագրություն ...

Ղազարոս Աղայան

Հայից Հայ - Ղազարոս Աղայան 170...

Օգտագործող Գաղտնաբառ