Կենսագրությունը
Գործունեությունը
Աբելյանը 1925-ին հայկական թատերախմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Եգիպտոսում, Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, ԱՄՆ-ում: 1925-ից՝ Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան), 1927–28-ին՝ Բաքվի հայկական թատրոնի դերասան: Պետրոս Ադամյանից հետո լինելով հայ թատրոնի ամենաակնառու դեմքը՝ Աբելյանն իր ռեալիստական խաղով նպաստել է բեմարվեստի ազգային ոճի ձևավորմանը: Շիրվանզադեի կերպարների՝ Էլիզբարով («Պատվի համար»), Ռուստամ, Բարխուդար (երկրորդը նաև՝ կինոյում, «Նամուս»), Գիժ Դանել («Չար ոգի»), անգերազանցելի մարմնավորողն էր: Լավագույն դերերից են նաև՝ Սվենգալի (Գեի «Տրիլբի»), Շտոկման (Իբսենի «Դոկտոր Շտոկման»), Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Վանահայր (Շանթի «Հին աստվածներ»), Աբիսողոմ աղա, Պաղտասար (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»), Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում»), Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ժադով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն») և այլն: 1936-ին Վանաձորի դրամատիկական թատրոնը կոչվել է Աբելյանի անունով:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Այլ հղումները
- «Ո՞վ Ո՞վ Է» Հայկական Հանրագիտարան (Գիրք 2)
- Վիքիպեդիա Հանրագիտարան
- Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոն
- Մարդանյան Ֆ., Հովհաննես Աբելյան, Թ., 1907:
- Մելիքսեթյան Ս., Հովհաննես Աբելյան, Ե., 1954:
- Քալանթար Լ., Հովհաննես Աբելյան (ժող-ալբոմ), Ե., 1965:
- Հարությունյան Բ., Հովհաննես Աբելյան «Կյանքի և ստեղծագործության տարեգրություն», Ե., 1987: