Կենսագրությունը
ԱՂԱՆԲԵԳՅԱՆ Աբել Գյոզի (ծ. 8.10.1932, Թիֆլիս), տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ԽՍՀՄ ԳԱ (1974, 1991-ից՝ ՌԳԱ) ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (2000): Ավարտել է Մոսկվայի պետական տնտեսագիտական ինստիտուտը (1955): 1966–86-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տնտեսագիտական և արդյունաբերական արտադրության կազմակերպման ինստիտուտի (Նովոսիբիրսկ) տնօրեն: 1985-ից՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ և ԳԱ տնտեսագիտական բաժանմունքի ակադեմիայի քարտուղար: ԽՍՀՄ ԳԱ-ին առընթեր ԲԱՄ-ի հիմնախնդիրների գիտխորհրդի նախագահ (1975): «Տնտեսագիտության և արդյունաբերական արտադրության կազմակերպում» (ռուսական) ամսագրի հիմնադիր ու գլխավոր խմբագիր (1970-ից):
Գործունեությունը
1989-ից՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին (այժմ՝ ՌԴ Կառավարությանը) առընթեր Ժողտնտեսության ակադեմիայի ռեկտոր, 2002-ից՝ նույն ակադեմիայի տնտեսագիտության տեսության և քաղաքականության ամբիոնի վարիչ: