haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆ

Քաղաքական գործիչ , Պետական գործիչ

Ծնվել է՝ 30/01/1901 - Մահացել է՝ 09/07/1936

Կենսագրությունը

ԽԱՆՋՅԱՆ Աղասի Ղևոնդի (30.1.1901, Վան – 9.7.1936, Թբիլիսի, թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում), խորհրդային կուսակցական և պետական գործիչ: ՌՍԴԲ(բ)Կ անդամ 1917-ից: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել Մոսկվայի Սվերդլովի անվան կոմ համալսարանում (1921):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1917-ին Աղասի Խանջյանը Ղ. Ղուկասյանի հետ կազմակերպել է Երևանի երիտմարքսիստ-ինտերնացիոնալիստների միությունը, 1919-ին՝ Ղ. Ղուկասյանի և Ա. Բուդաղյանի հետ՝ Հայաստանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը: 1920-ի օգոստոսին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա բանտարկության: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո 1920-ի դեկտեմբերին ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի քարտուղար: 1922–28-ին աշխատել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ  Պետերբուրգ):     1928-ին ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ երկրորդ, 1930-ի մայիսից՝ առաջին քարտուղար: Անդրերկրկոմի բյուրոյի, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ ԿԳ-ների և ՀամԿ(բ)Կ ԿՎՀ անդամ: Խանջյանը զգալի ներդրում ունի Հայաստանի ժողովրդական տնտեսության, կրթության և մշակութային զարգացման, հայրենադարձության կազմակերպման, ինչպես նաև սփյուռքահայութան հետ Հայաստանի կապերի ամրապնդման գործում: Խանջյանը դարձել է անհատի պաշտամունքի զոհ, սպանվել է չպարզված հանգամանքներում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Աղասի Խանջյան (մաս) 1-ին...

Աղասի Խանջյան (մաս) 2-րդ ...

Աղասի Խանջյան (մաս) 3-րդ...

Օգտագործող Գաղտնաբառ