Կենսագրությունը
ԱՃԵՄՅԱՆ Ալեքսանդր Վարդանի (25.8.1925, Թիֆլիս – 10.10.1987, Երևան), կոմպոզիտոր: Վ.Մ. Աճեմյանի և Ա.Հ. Ասրյանի որդին, Վ.Ա. Աճեմյանի հայրը: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1955): 1971–87-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում:
Գործունեությունը
Աճեմյանը գրել է 6 սիմֆոնիա [1955–84, 5-րդը՝ «Սասունցի Դավիթ» (երգչախմբի և նվագախմբի համար), 1979, 6-րդը՝ «Յոթ երգ Հայաստանի մասին», 1984], «Հովվերգական սիմֆոնիետ» (1972), սիմֆոնիա և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք (1969), ռոմանսներ, երգեր, թատերական և կինոերաժշտություն: ՀԽՍՀ Պետական մրցանակ (1975):
Տեսանյութերը
ԱԼ. ԱՃԵՄՅԱՆ-Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ "ԻՐ...
Խոսրով Վարդանյան և Ալեքսանդր Աճե...
Վահագն Դավթյան - Ալեքսանդր Աճեմյ...