ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր) , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)
Ծնվել է՝ 20/10/1871 - Մահացել է՝ 07/05/1928
Կենսագրությունը
ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ (Սպենդիարով) Ալեքսանդր Աֆանասիի (Ստեփանոսի) [20.10(1.11).1871, քաղաք Կախովկա (Ուկրաինայի Խերսոնի մարզ) – 7.5.1928, Երևան, թաղված է Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի մերձակա պուրակում], կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: Տ. Ա. Սպենդիարովայի հայրը, Լ. Ա. Սպենդիարովի եղբայրը: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական: Ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետըը (1895): 1892– 94-ին կոմպոզիցիա և տեսություն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900-ին` Ն. Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) մոտ: Ապրել է Ղրիմում, ծավալել դիրիժորական և հասարակական գործունեություն: Որպես կոմպոզիտոր ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ:
Գործունեությունը
Սպենդիարյանը գրել է «Այ վարդ» ռոմանսը (1894, Ա. Ծատուրյանի խոսքերով), «Ձկնորսն ու փերին» բալլադը (1902)՝ բասի և նվագախմբի համար, «Էդելվեյս» մելոդեկլամացիան (1911, Մաքսիմ Գորկու տեքստերով): Մտերիմ էր ժամանակի առաջադեմ մտավորականների (Մարտիրոս Սարյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ալեքսանդր Թամանյան, Վ. Սուրենյանց, Ռոմանոս Մելիքյան, Ն. Տիգրանյան, Ն. Լյադով, Ա. Գլազունով) հետ: 1905-ին հանդես է եկել բաց նամակով` Ն. Ռիմսկի-Կորսակովին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից հեռացնելու դեմ: Սպենդիարյանը ստեղծել է ծրագրային, վառ, պատկերավոր, ժողովրդական հիմքեր ունեցող երաժշտություն: Գրել է «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» երգը տենորի և նվագախմբի համար (1914, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (1915, Հ. Հովհանիսյանի խոսքերով): Նրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը (1905, ըստ Միխայիլ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդը (1907, Յա. Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիան (1910, ըստ Անտոն Չեխովի) արժանացել են Գլինկայի անվան մրցանակների (1908, 1910, 1912, ռուսերեն):
Տեսանյութերը

Ալեքսանդր Սպենդիարյան Էնզելի ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱԼԵՔՍԱՆԴՐ ...

Ալ. Սպենդիարյան - Առ Սիրուհուս ...

Ալմաստ օպերա

EREVAN ETUDES

Ալեքսանդր Սպենդիարյան...
Այլ հղումները
- «Ո՞վ Ո՞վ է» Հայկական Հանրագիտարան
- Վիքիպեդիա Հանրագիտարան
- Գասպարյան Ս., Ալեքսանդր Սպենդիարով, Ե., 1951:
- Ժամանակակիցները Ալ.Սպենդիարյանի մասին, կազմ.` Ալ.Թադևոսյան, Ե., 1960:
- Սպենդիարովա Մ., Սպենդիարով, Ե., 1966:
- Աճեմյան Հ., Ալեքսանդր Սպենդիարյան: Կյանքն ու գործը, Լոս Անջելես, 1996:
- Ա. Սպենդիարյանի Տուն թանգարան
- Летопись жизни и творчества А. А. Спендиарова, Е., 1975;
- Тигранов Г., Александр Афанасьевич Спендиаров, 2 изд., исп. и доп., М., 1971;
- Александр Спендиаров, Статьи и исследования (сб.), Е., 1973;
- Будагян Г., Со Спендиаровым. Страницы воспоминаний, Е., 1999.
- Ալեքսանդր Սպենդիարյանի անվան դպրոց