haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 24/02/1887 - Մահացել է՝ 06/06/1961

Կենսագրությունը

ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ Անուշավան Գրիգորի [24.2(8.3).1887, Թիֆլիս – 6.6.1961, Երևան), կոմպոզիտոր, մանկավարժ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1953): Պրոֆեսոր (1934): Հ.Ա. Տեր-Ղևոնդյանի հայրը: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և կոնսերվատորիան (1915): 1917–25-ին դասավանդել է Թիֆլիսի, 1926–34-ին և 1938–58-ին՝ Երևանի (1926–30-ին` նաև տնօրեն, 1948–59-ին՝ ամբիոնի վարիչ), 1934–38-ին՝ Բաքվի (նաև` տնօրեն) կոնսերվատորիաներում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1914-ին Ռոմանոս Մելիքյանի հետ գրի է առել Շիրակի ժողովրդական երգեր և պարեր, որոնց հիման վրա ստեղծել է հայկական առաջին սիմֆոնիկ երկերից մեկը` «Շիրակի էտյուդները» (1916): Գրել է «Սեդա» (ըստ ԼևոնՇանթի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմ.` 1949) օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ.Ջաբարլու, 1936), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի, բեմադրություն` 1940) բալետները, «Ախթամար» (1923) սիմֆոնիկ, «Վահագնի ծնունդը» (1923) վոկալ-սիմֆոնիկ պոեմները, խմբերգեր, երգեր, ռո-մանսներ ևն, որոնք աչքի են ընկնում դյուցազներգաքնար. շնչով, հայկական ժողովրդական ու պրոֆեսիոնալ և ռուսական դասական երաժշտական ավանդույթների ինքնատիպ համադրությամբ: Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր: Հեղինակ է «Ռիխարդ Վագներ» գրքույկի (1933) և երաժշտության տարրական տեսության դասագրքի (2 հրատարակություն.՝ 1934):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ