haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐԱՐԱՏ ՍՄԲԱՏԻ ՂԱՐԻԲՅԱՆ

Բանասեր (Լեզվաբան)

Ծնվել է՝ 27/01/1899 - Մահացել է՝ 01/03/1977

Կենսագրությունը

ՂԱՐԻԲՅԱՆ Արարատ Սահակի [27.1.1899, գ. Դարղալու (այժմ՝ Այգեզարդ՝ ՀՀ Արարատի մարզում) – 1.3.1977, Երևան], լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտորր (1940), պրոֆեսոր (1940), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960, թղթ. անդամ՝ 1947-ից): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954): Ավարտել է ԵՊՀ (1927): 1929–48-ին դասախոսել է ԵՊՀ-ում, միաժամանակ՝ Թբիլիսիի, Բաքվի, Լենինականի մանկավարժական ինստիտուտներում, 1934–77ին՝ ՀՊՄԻ-ում, 1956–62-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի, 1962–70-ին՝ Հիմնակազմ գրադարանի տնօրեն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ղարիբյանի աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի պատմությանը, հայ բարբառագիտությանը, բառարանագրությանը, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկային: Լույս են տեսել «Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն» (1937), «Հայերեն բարբառների մի նոր ճյուղ» (1940), «Համառոտություն հայ բարբառագիտության» (1941), «Հայ բարբառագիտություն (1953), Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա (1954), Հայերենի նորահայտ բարբառների մի նոր խումբ» (1958) աշխատությունները, «Ռուս–հայերեն բառարանը» (1968, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1972)  և այլն:

Ղարիբյանը Հայաստանում սկզբնավորել է համաբարբառների կազմման գործը: Հեղինակ է հայոց լեզվի դպրոցական դասագրքերի:

Խաչատուր Աբովյանի անվան մեդալ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ