haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակախոս

Ծնվել է՝ 10/03/1936

Կենսագրությունը

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմեն Արշավիրի (ծ. 10.3. 1936, Թավրիզ), հրապարակախոս, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1958): 1966–83-ին՝ ՀՀ պետհեռուստառադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ռուսերենից թարգմանել է Ալեքսանդր Կուպրինի («Յամա», 1975), Յուրի Օլեշայի («Նախանձ: Ամեն օր գոնե մի տող», 1977), Վասիլի Շուկշինի («Պատմվածքներ», 1979), Միխայիլ Բուլգակովի («Վարպետը և Մարգարիտան», 1985), Անատոլի Ռիբակովի («Արբատի զավակները», 1988, ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակ՝ 1990), Ալեքսանդր Սոլժենիցինի («Արխիպելագ Գուլագ», 1994), Ա. Տոլստոյի («Պյոտր Առաջին», 1995), Ֆեոդոր Դոստոևսկու («Դևեր», 2004, «Գրառումներ մեռյալ տնից», 2004) և այլ հեղինակների ստեղծագործություններ: Լույս է ընծայել «Ես ձեզ սիրում եմ, մարդի՛կ» (1969), «Աղետ» (1990) ակնարկների, «Հայաստան, երկիր դրախտավայր» (1993), «Խորհրդածություններ երկրորդ էջի համար» (1993), «Ուրբաթախոսություն» (2001) հրապարակախոսական հոդվածների ժողովածուներները, «Հայկազ Մեսայան» (1997) գիրքը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ