Կենսագրությունը
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Աշոտ Ցոլակի (28.3.1950, Երևան – 3.11.1997, Երևան), հասարակական-քաղաքական գործիչ: Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ (1990-ից): 1968-ից անդամակցել է Ազգային միացյալ ընդհատակյա կուսակցությանը:
Գործունեությունը
Նավասարդյանը պայքարել է հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի, ինչի համար խորհրդային իշխանությունները նրան դատապարտել են շուրջ 12 տարվա ազատազրկման: 1987-ին վերադարձել է կալանավայրից: Հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրության մարտերին: