haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 29/07/1929 - Մահացել է՝ 11/12/1994

Կենսագրությունը

ՏԵՐՏԵՐՅԱՆ Ավետ (Ալֆրեդ) Ռուբենի (29.7.1929, Բաքու – 11.12.1994, Եկատերինբուրգ, թաղված է Երևանում), կոմպոզիտոր, մանկավարժ: Պրոֆեսոր (1985): ՀՀ (1984), ԽՍՀՄ (1991) ժողովրդական արտիստ: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1957): 1970–94-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում: Ճանաչված են Տերտերյանի 8 սիմֆոնիաները (1969–89), որոնք աչքի են ընկնում ձևի, բովանդակության, երաժշտական լեզվի, հայկական մոնոդիաների ավանդույթների փոխակերպման նորարարական հնարքներով:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գրել է նաև «Կրակե օղակ» [բեմադրություն` 1967, Երևան, 2-րդ խմբագրում` 1977, Հալլե (Գերմանիա)], «Երկրաշարժ» (ըստ Հ.ֆոն Կլայստի, 1984) օպերաները, «Ռիչարդ III-ի մենախոսությունները» բալետը (1979), «Հայրենիք» (1957), «Հեղափոխություն» (1960) վոկալ-սիմֆոնիկ շարքերը, 2 լարային կվարտետներ (1963, 1991), Թավջութակի և դաշնամուրի սոնատ (1955), երգեր, թատերական և կինոերաժշտություն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972, «Քամին ունայնության», 1989, «Հին աստվածներ», 1993, երեքն էլ՝ գեղարվեստական, «Երազահան», 1989, մուլտֆիլմ, բոլորը Հայֆիլմ, «Ցասման հացը», 1996, վավերագրական, «Երևան» ստուդիա): ՀԽՍՀ Պետական (1977), Արամ Խաչատրյանի անվան (1993) մրցանակներ, ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1998, հետմահու):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՎԵՏ ՏԵՐՏԵ...

Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ նվիրված հեռուստ...

Օգտագործող Գաղտնաբառ