ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉՅԱՆ
Մանկավարժ (Հոգեբան) , Հասարակական գործիչ
Ծնվել է՝ 08/07/1895 - Մահացել է՝ 13/01/1984
Կենսագրությունը
ԺԱՄԿՈՉՅԱՆ Բենիամին Կարապետի [8.7. 1895, գյուղ Հայնի (Դիարբեքիրի նահանգ) – 13.1. 1984, Բեյրութ], մանկավարժ, հասարակական գործիչ: Լոս Անջելեսի Գոլդըն Գեյթ համալսարանի գրականության դոկտորր (1949): Ավարտել է Խարբերդի գերմանական ուսուցչանոցը:
Գործունեությունը
1918–23-ին Ժամկոչյանն ուսուցչություն է արել մի շարք վարժարաններում և որբանոցներում, 1927–73-ին՝ Բեյրութի Սահակյան վարժարանի հիմնադիր-տնօրեն: Հեղինակել է դասագրքեր սփյուռքի հայկական դպրոցների համար, «Մանուկը բնության մեջ» լիբրետոն, կատարել թարգմանություններ անգլերենից: Ժամկոչյանի անունով է կոչվել դպրոց Երևանում: Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ (1985):