Կենսագրությունը
ԲԱԽՇՅԱՆ Ֆոմբերգ Հայրապետի [1(14).1. 1913, գ. Ղուզե Ճարտար (այժմ՝ գյուղ Ճարտար՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) – 7.8.1973, Մոսկվա], մեխանիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1954): Ավարտել է ՄՊՀ (1938):
Գործունեությունը
1952–71-ին՝ Մոսկվայի համամիութենական հեռակա պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ: Աշխատանքները վերաբերում են հոծ միջավայրերի առաձգապլաստիկական ձևափոխությունների հարցերին: