haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՂԱԶԱՐՈՍ (ԼԱԶՐ) ՍԱՐՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 30/09/1920 - Մահացել է՝ 27/05/1998

Կենսագրությունը

ՍԱՐՅԱՆ Ղազարոս (Լազր) Մարտիրոսի (30.9. 1920, Դոնի Ռոստով – 27.5.1998, Երևան), կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ: Մ. Ս. Սարյանի որդին: Պրոֆեսոր (1972): ՀՀ (1972), ԽՍՀՄ (1991) ժողովրդական արտիստ: Սովորել է Երևանի կոնսերվատորիայում (1934–38), Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում (1939), ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1950): 1950-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1960–86-ին` ռեկտոր, 1986–98-ին` ամբիոնի վարիչ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սարյանը մեծ ճանաչման է արժանացել «Սիմֆոնիկ պատկերներ»  (1955), «Հայաստան»  (սիմֆոնիկ պաննո, 1966, Մարտիրոս Սարյանի 4 բնանկարների հիման վրա), Ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտ (1973), Սիմֆոնիա (1980) երկերով: Գրել է նաև «Խաղաղության օրը»  վոկալ-սիմֆոնիկ սյուիտը (1953), Թեմա` վարիացիաներով (1947), Պոեմ (1950), «Հանդիսավոր նախերգանք¦ (1957), Սերենադ (1958), Ադաջո և պար (1960)` սիմֆոնիկ նվագախմբի համար, թավջութակի և դաշնամուրի 2 սոնատ (1948, 1989), 2 լարային կվարտետ (1949, 1986), Արիա և տոկկատ՝ ջութակի և դաշնամուրի համար (1965), դաշնամուրի 3 պոստլյուդներ (1990), սիմֆոնիկ նվագախմբի Պասակալիա (1995), ջութակի և կամերային նվագախմբի «Անդանտե և Պրեստո»  (1997), երգեր, կինոերաժշտություն («Մանրուք»,1954, «01–99», 1959, երկուսն էլ՝ գեղֆիլմ, «Մարտիրոս Սարյան», 1965, վավերաֆիլմ, բոլորը՝ Հայֆիլմ): ՀԽՍՀ Պետական մրցանակ (1983):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ