haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆ

Մանկավարժ (Հոգեբան) , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 25/12/1885 - Մահացել է՝ 16/01/1942

Կենսագրությունը

ԷԴԻԼՅԱՆ Գուրգեն Մեսրոպի [25.12.1885, գյուղ Քարվանսարա (այժմ՝ քաղաք Իջևան) – 16.1.1942, Ալթայի երկրամաս], մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1909): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1896–1903), Ենայի, Լայպցիգի, Բեռնի համալսարաններում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1909– 1914-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1914–19-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1916-ին՝ Կովկասի գաղթական որբանոցների տեսուչ: 1921–33-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1934-ից՝ ՀՊՄԻ-ում: Զբաղվել է հայի դասավանդման մեթոդիկայի, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների ստեղծման, դատական հոգեբանության և այլ հիմնախնդիրներով: Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել: 

Դասավանդման ձևեր, Վաղպատ, 1913:
Աշխատանքի դպրոց, Ե., 1922:
Հայոց լեզվի մեթոդիկա, Թ., 1923:
Լեզվի մեթոդիկա, Ե., 1930:
Հոգեբանության ուրվագծեր, Ե., 1958:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ