haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ (ԱՃԵՄՅԱՆ)

Գրող

Ծնվել է՝ 01/08/1903 - Մահացել է՝ 16/07/1969

Կենսագրությունը

ՄԱՀԱՐԻ (Աճեմյան) Գուրգեն Գրիգորի [1.8.1903, Վան – 16.7.1969, Պալանգա (Լիտվա), թաղված է Երևանում], գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965): 1915-ից ապաստանել է Դիլիջանի և Երևանի որբանոցներում: Սովորել է ԵՊՀ-ում: 1936-ին անհիմն բռնադատվել է և աքսորվել (մինչև 1947-ը, երկրորդ անգամ` 1949–54-ին) Սիբիր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մահարին հեղինակ է քնարաշունչ բանաստեղծությունների, բալլադների, պոեմների («Տիտանիկ», 1924, «Երկու պոեմ», 1926, «Բարդիներ», 1927), պատմվածքների («Սիրո, խանդի և Նիցցայի պարտիզպանների մասին», 1929, «Զիգզագներում», 1931, ժողովածուներ): 1930-ին հրատարակվել են Մահարու կենսագրության եռերգության առաջին երկու գրքերը («Մանկություն և պատանեկություն»), 1956-ին՝ երրորդ գիրքը («Երիտասարդության սեմին»): Լույս են տեսել Մահարու բանաստեղծությունների՝ «Հնձաններ» (1959), պատմվածքների՝ «Լռության ձայնը» (1962) ժողովածուները և «Այրվող այգեստաններ» (1966) վեպը, որտեղ պատկերված է Վանի հայության կյանքը Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) առաջ, տեղահանության ու գաղթի ժամանակ: Մահարիբ գրել է նաև «Չարենց-նամե» (1968) և «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971) դիմանկարային հուշագրական գրքերը: «Ծաղկած փշալարեր» (1988) վավերագրական վիպակը պատկերում է խորհրդային իշխանության տարիներին բռնադատված մարդկանց կյանքը սիբիրյան ճամբարներում:

Երկ. ժող., հ. 1–5, Ե., 1966–89:
Երգիծանք և հումոր (ժողովածու), Ե., 2004:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Գուրգեն Մահարի

Պոեզիա Գուրգեն Մահարի...

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՀԵՏ...

Օգտագործող Գաղտնաբառ